Տարածաշրջանային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ կքննարկվի Անկարայի, Ստոկհոլմի և Հելսինկիի միջև երկխոսությունը

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ կքննարկվի Անկարայի, Ստոկհոլմի և Հելսինկիի միջև երկխոսությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 6-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից կնքված Եռակողմ հուշագրի կետերի իրականացման մշտական ​​համատեղ մեխանիզմի հինգերորդ հանդիպումը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Երեք երկրների պատվիրակությունները կմասնակցեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորած քննարկումներին։

Թուրքիան հանդիպմանը կներկայացնեն արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Կալընը, նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայը և փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։

Նախատեսվում է քննարկել Եռակողմ հուշագրի դրույթների իրականացման ուղղությամբ Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունների ձեռնարկած քայլերը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում, և այդ ուղղությամբ առաջընթացը մշտական համատեղ մեխանիզմի վերջին նիստից հետո, որը տեղի է ունեցել ս.թ. հունիսի 14-ին Անկարայում:

2022 թվականի հունիսի 28-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ստորագրվել էր եռակողմ հուշագիր։

Օգոստոսի 26-ին Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում տեղի էր ունցել հուշագրով ստեղծված մշտական ​​համատեղ մեխանիզմի առաջին հանդիպումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում