Տարածաշրջանային

Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բե՞ռ է, թե՞առավելություն ռազմավարական անվտանգության տեսանկյունից. Թուրքիայի ԱԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բե՞ռ է, թե՞առավելություն ռազմավարական անվտանգության տեսանկյունից. Թուրքիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կասկածի տակ է դրել Շվեդիան ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու նպատակահարմարությունը ռազմավարական անվտանգության տեսանկյունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Daily Sabah թերթը:

«Այժմ, առավել քան երբևէ, արդիական է քննարկել՝ արդյոք Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բեռ կլինի, թե առավելություն ռազմավարական անվտանգության տեսանկյունից», - հայտարարել Է նա Անկարայում:

Նրա խոսքով ՝ շվեդական անվտանգության համակարգը չի կարողանում կանխել սադրանքները, և, թուրքական կողմի կարծիքով, դա կարող է խնդիրներ ստեղծել ամբողջ դաշինքի համար:

Ֆիդանը կրկնել է, որ Թուրքիան խստորեն դատապարտում է Ստոկհոլմում «Ղուրանի վրա նողկալի հարձակումը», ինչպես նաև իշխանությունների թողտվությունը՝ չնայած Անկարայի նախազգուշացումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում