Տարածաշրջանային

Թուրքիան և Եգիպտոսը 10 տարվա մեջ առաջին անգամ փոխադարձաբար դեսպաններ են նշանակել

1 րոպեի ընթերցում

Թուրքիան և Եգիպտոսը 10 տարվա մեջ առաջին անգամ փոխադարձաբար դեսպաններ են նշանակել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան և Եգիպտոսը դիվանագիտական հարաբերությունների մակարդակը բարձրացնելով՝ վերջին 10 տարում առաջին անգամ փոխադարձաբար դեսպաններ են նշանակել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը:

«Թուրքիան և Եգիպտոսը հայտարարում են, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները բարձրացրել են դեսպանությունների մակարդակի», - մեջբերում են ԶԼՄ-ները ԱԳՆ մամուլի հաղորդագրությունից:

Եգիպտոսում Թուրքիայի նոր դեսպան է նշանակվել Իսլամական համագործակցության կազմակերպությունում երկրի նախկին ներկայացուցիչ Սալիհ Մութլու Շենը: Եգիպտական կողմն առաջարկել է Անկարայում դեսպան նշանակել Ամրա Էլհամամին:

«Այդ քայլն ուղղված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը և արտացոլում է երկկողմ հարաբերությունները Թուրքիայի և Եգիպտոսի ժողովուրդների շահերին համապատասխան զարգացնելու փոխադարձ ձգտումը»,-ընդգծվում Է փաստաթղթում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում