Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը մրցանակներով է վերադարձել Մոլդովայի երգի միջազգային մրցույթից

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պատվիրակությունը մրցանակներով է վերադարձել Մոլդովայի երգի միջազգային մրցույթից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Radient Ray of music» երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակներ Նարեկ Ասատրյանն ու Կարինե Վարդանյանը փայլուն ելույթ են ունեցել և երկու մրցութային օրերի արդյունքում Նարեկ Ասատրյանը, վաստակելով ժյուրիի բացարձակ առավելագույն միավորները, արժանացել էմրցույթի գլխավոր մրցանակին, իսկԿարինե Վարդանյանը՝ 3-րդ մրցանակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջից հայտնում են, որ մրցույթն անցկացվել է հունիսի 29-ից հուլիսի 3-ը՝Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում:

Մրցույթին մասնակցել են ներկայացուցիչներ Մոլդովայից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Իսրայելից, Բոսնիա և Հերցեգովինայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում