Թուրքիայի ֆոնդային ինդեքսը 6000 կետով հատել է պատմական սահմանագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի BIST100 ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսն այսօր 6000 կետով գերազանցել է պատմական սահմանագիծը։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «ТАСС»-ին, այդ մասին են վկայում առցանց առևտրի տվյալները։

Առևտրական գործարքների մեկնարկին ինդեքսը նույնպես ունեցել է բարձր դիրքեր և շարունակել է աճել օրվա ընթացքում՝ հասնելով գագաթնակետին (մինչև 6005 կետ), իսկ առևտրային գործարքների ավարտին BIST100-ի արժեթղթերն ավելացել են մոտ 4,2%-ով: Նման ակտիվացումը կապված է նաև երկարատև տոների հետ, որոնք առնչվում են թյուրքալեզու ժողովուրդների մոտ տարածված Կուրբան-Բայրամին։

Ամենամեծ աճը գրանցել են ցամաքային և օդային փոխադրումներ իրականացնող տրանսպորտային ընկերությունների բաժնետոմսերը։ Տոնական օրերին նրանցից շատերը հայտնել են փոխադրումների ռեկորդային ծավալների մասին, ինչն ազդել է առևտրականների վարքագծի վրա։ Մի շարք ընկերությունների բաժնետոմսերն աճել են 7-9%-ով։ Աճել են նաև էներգետիկայի և շինարարության ոլորտների ընկերությունների ակտիվները։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս