Հասարակական

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման 2023-ի ծրագիրը. մասնակցում է 60 ուսուցիչ 18 երկրից

4 րոպեի ընթերցում

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման 2023-ի ծրագիրը. մասնակցում է 60 ուսուցիչ 18 երկրից

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման 2023 թ. ծրագրի հուլիսի 3-ին տեղի ունեցած պաշտոնական բացման արարողությունը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարարը շնորհավորել է մանկավարժներին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջող ընթացք. «Մենք առանձնակի կարևորում ենք սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը՝ Հայաստան-սփյուռք փոխհամագործակցության համատեքստում և փորձում առավելապես օգտակար լինել ձեր կատարած աշխատանքին: Նախարարության գերակա ուղղություններից են նոր կրթական չափորոշիչներին համապատասխան որակյալ և արդյունավետ կրթության կազմակերպումը և օտարերկրյա պետություններում հայերենի գրավչության բարձրացումը, հայկական մշակույթի և ավանդույթների հանրահռչակումը»:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է «ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թ. պետական ծրագրին»՝ ընդգծելով սփյուռքում հայեցի կրթության կազմակերպման խնդիրը. «Մեր ռազմավարության առանցքային նպատակներից են սփյուռքի համար ՀՀ հանրակրթությանը համահունչ կրթական մատչելի ծառայությունների ապահովումը, սփյուռքում գործող հայկական կրթօջախները Հայաստանի կրթական համակարգին ինտեգրումը, սփյուռքահայ կրթօջախների կարիքներին համապատասխան հայալեզու տպագիր և էլեկտրոնային ուսումնական պաշարների համալրումը, սփյուռքում ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման և խրախուսման մեխանիզմների ստեղծումը»:

Նախարարը վստահություն է հայտնել, որ համատեղ գործունեությունը էլ ավելի արդյունավետ կդարձնի իրականացվող աշխատանքները, իսկ այս տարվա վերապատրաստումը մեկ անգամ ևս բոլորին կհամախմբի ընդհանուր նպատակների շուրջ՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ:

Նշվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողներիվերապատրաստման ծրագիրը:

2023 թ. վերապատրաստման ծրագրին մասնակցում է 60 ուսուցիչ 18 երկրից: Դասընթացները կանցկացվեն մինչև հուլիսի 29-ը:

Վերապատրաստումը կընթանա ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաստատած տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրով՝

  • Ուսուցում մանկապարտեզում
  • Ուսուցում մեկօրյա դպրոցում
  • Տարրական ուսուցում
  • Հայոց լեզվի և գրականության դասավանդում
  • Հայոց պատմություն և մշակույթի պատմություն
  • Պարարվեստ
  • Տնօրենների վերապատրաստում

ԿԳՄՍ նախարարությունից նաև հայտնում են, որ դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր:

Ընդհանուր առմամբ՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրն ունի նոր գիտելիքի փոխանցման և կարողությունների ձևավորման նպատակ: Այն ուղղված է նաև անձնական մակարդակում ուսուցչի մոտիվացիայի բարձրացմանը, առարկայի հադեպ հետաքրքրության աշխուժացմանը, սփյուռքի կրթական համակարգի հետ կապերի ամրապնդմանը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում