Հայկական Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Դմիտրի Գունկոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է«Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023մրցաշրջանի լավագույն մարզիչ»անվանակարգում քվեարկության արդյունքները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքելով 86միավոր՝ Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2022/2023մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի«Ուրարտուի» գլխավոր մարզիչԴմիտրի Գունկոն:
67միավորով երկրորդ հորիզոնականում է «Փյունիկի» գլխավոր մարզիչԵղիշե Մելիքյանը:
24միավորով լավագույն եռյակը եզրափակել է «Ալաշկերտը»գլխավորողՎահե Գևորգյանը:
Կարդացեք հոդվածը` English