Վրաստանի վարչապետը ՌԴ-ի դեմ Թբիլիսիի հնարավոր պատժամիջոցները համարում է դավաճանություն երկրի շահերին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական պատժամիջոցների սահմանումը Ռուսաստանի դեմ դավաճանություն կլինի Վրաստանի և վրաց ժողովրդի շահերին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանում հանդես գալով կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությամբ։

«Այսպես կոչված պատժամիջոցների և ինչ-ինչ սահմանափակումների սահմանումը, առևտրի և տնտեսության փակումը և այլ բաներ, լիովին անպատասխանատու քայլ կլինեին: Դեռ ավելին, դա կարելի է համարել դավաճանություն երկրիդ և ժողովրդիդ շահերին», - ասել է նա:

Կառավարության ղեկավարը մանրամասնել է, որ պատժամիջոցների սահմանումից կտուժեր վրաց ժողովուրդը։

«Եթե ինչ-որ մեկը տուժեր էլ, ապա կտուժեր մեր երկիրը, մեր ժողովուրդը: Մենք չէինք կարող ապրել այսքան համարձակ, չէինք ունենա տնտեսական աճ, զարգացում, աշխատատեղեր», - նշել է նա։

Ղարիբաշվիլին 2022 թվականի փետրվարի 25-ին հայտարարել էր, որ չի նախատեսում պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ դա պատճառաբանելով ազգային շահերով։ Երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը ոչ միայն զգալի տնտեսական վնաս կհասցնի Վրաստանին, այլև կարող է ռազմական առճակատում հրահրել:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս