Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ չտրամադրելը կլինի Եվրամիության սխալը. Իրակլի Ղարիբաշվիլի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանն արժանի է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալ, մերժման դեպքում դա կլինի ԵՄ-ի հերթական ռազմավարական սխալը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից, այդ մասին խորհրդարանում իր ամենամյա զեկույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իհարկե, կարգավիճակը խորհրդանշական կարևորություն ունի, բայց այն կարևոր է հաջորդ փուլի համար: Մեր թիմն արել է առավելագույնը: Ես իմ եվրոպացի գործընկերներին համոզում եմ, որ եթե մեզ թեկնածուի կարգավիճակ չտրամադրեն, սա կլինի հերթական ռազմավարական սխալը Եվրամիության կողմից: Մեր ժողովուրդը և մեր կառավարությունը դրան արժանի չէ», - հայտարարել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները վերջին 10 տարվա ընթացքում կարողացել են ապացուցել, որ իրենք շեշտը դնում են արդյունքների վրա։

«12 հանձնարարականներից, կարելի է ասել, 11-ը կատարվել է, առավելագույն աշխատանք ենք կատարել», - հավելել է վարչապետը։

2022 թ. հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հայտարարել են, որ պատրաստ են ԵՄ-ին անդամակցելու համար Վրաստանին տրամադրել թեկնածուի կարգավիճակ՝ նրա կողմից մի շարք պայմանների կատարման դեպքում։ Միևնույն ժամանակ թեկնածուի կարգավիճակ արդեն տրամադրել են Ուկրաինային ու Մոլդովային։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս