Համաշխարհային բանկը հաստատել է 1,5 միլիարդ դոլարի վարկն Ուկրաինային`Ճապոնիայի երաշխավորությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1,5 միլիարդ դոլարի չափով վարկի հատկացմանը՝ վերականգնողական գործունեության համար: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:

Ըստ բանկի մամուլի տեղեկագրի՝ ֆինանսավորումը կօգնի բավարարել «նոր չունևոր և տեղահանված անձանց» տնային տնտեսությունների կարիքները, կաջակցի բարեփոխումների իրականացմանը՝ ուղղված պետական ռեսուրսների ծախսերի թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև կնպաստի շուկայական գործունեությանը:

Որպես երաշխավոր հանդես է եկել Ճապոնիայի կառավարությունը։

«Վարկն Ուկրաինայի միջազգային աջակցության փաթեթի անբաժանելի մասն է՝ 2023 թ.-ի նրա ֆինանսավորման կարիքները բավարարելու համար», - նշել է բանկը:

Իր հերթին, Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հաղորդել է, որ հունիսի 29-ին երկրի պետական ​​բյուջեն ստացել է 1,215 միլիարդ դոլարի չափով դրամաշնորհային ֆինանսավորում` Համաշխարհային բանկի բազմաթիվ դոնորների Նպատակային հիմնադրամի միջոցով, այդ թվում՝ 1,2 միլիարդ դոլար՝ ԱՄՆ-ից և 15 միլիոն դոլար՝ Ֆինլանդիայից:

Ստացված միջոցներն ուղղվելու են պետական ​​մարմինների աշխատողների և մանկավարժների աշխատավարձերի վճարմանը, կենսաթոշակային վճարումներին, ինչպես նաև պետական ​​սոցիալական օգնության որոշակի ծրագրերի վճարումներին։

Հայերեն Русский

Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել

«TRIPP» նախագծի և ԱԲ ծրագրերի իրականացմամբ կկարողանանք ապահովել տարեկան առնվազն 6 տոկոս տնտեսական աճ․ վարչապետ

Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը․ Ստեֆանչուկը շնորհավորել է Սիմոնյանին

Ինչու են որոշ զինվորականներ քվեարկել քվեարկության ավարտից հետո. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Զելենսկին շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ

Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները

Ախուրիկ-Գյումրի երկաթուղային հատվածի վերականգնման մրցույթն արդեն հայտարարված է․ վարչապետ

Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը

Ընտրությունների արդյունքների վրա ազդող խախտում չի եղել. ԿԸՀ նախագահ

2026 թվականին «TRIPP» նախագծի շրջանակում գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները․ Փաշինյան