Տարածաշրջանային

Վրաստանում տասնյակ մարդիկ են ձերբակալվել թմրահանցավորության համար. ՆԳՆ

1 րոպեի ընթերցում

Վրաստանում տասնյակ մարդիկ են ձերբակալվել թմրահանցավորության համար. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ոստիկանությունը վերջին ժամանակներս երկրի տարածքում 52 մարդու է ձերբակալել թմրահանցավորության համար, որոնցից 37-ը՝ թմրանյութերի իրացման համար։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի կենտրոնական քրեական ոստիկանության վարչության ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեն։

Ըստ ՆԳՆ-ի՝ Հատկապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման մեղադրանքով ձերբակալվածների թվում կան Վրաստանի, Գերմանիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Ռուսաստանի, Նիգերիայի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիներ։

Թմրահանցագործների ձերբակալության հատուկ գործողություններն անցկացվել են Թբիլիսիում, Իմերեթում, Ռաչա-Լեչխումում և Քվեմո Սվանեթում, Աջարիայում, Շիդա Քարթլիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթում և Կախեթում:

Ձերբակալվածների թվում կան կանայք և մեկ անչափահաս։

Ձերբակալվածներից ամենաերիտասարդը 16 տարեկան է, իսկ ամենաավագը՝ 67:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում