Իրանի ԱԳՆ-ն սադրանք է որակել Ղուրանի այրումը Շվեդիայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղուրանի այրման ակցիան Ստոկհոլմում սադրիչ և չմտածված գործողություն է։ Թեհրանում դատապարտում են այդ քայլը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Սրբությունների պղծման կրկնությունը, հատկապես իսլամական ումմայի (խմբ․՝ իսլամադավան համայնք) համար սուրբ օրերին, ինչպես նաև միլիոնավոր մուսուլմանների այցը հաջի (խմբ․՝ ուխտագնացության), սադրիչ, չմտածված և անընդունելի արարք է», - մեջբերվում է Քանաանիի խոսքը Իրանի ԱԳՆ պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարությունում։

«Իրանի կառավարությունն ու ժողովուրդը, ինչպես նաև մյուս մուսուլմաններն ու ազատամիտ մարդիկ ամբողջ աշխարհում չեն ընդունում նման վիրավորանքը և խստորեն դատապարտում են այդ գործողությունները», - հավելել է նա։

Նասեր Քանաանին Շվեդիայի կառավարությանը կոչ է արել ուշադրություն դարձնել այս ակցիային և նմանատիպ գործողություններ թույլ չտալ ապագայում։

Ղուրանի այրումը համանման արձագանք է առաջացրել արաբական երկրներում։ Ակցիայի դատապարտմամբ հանդես են եկել Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի և Հորդանանի իշխանությունները։ Էր Ռիադում սուրբ գրքի այրումը համարել են «ռասիզմի դրսևորում»։ Ամմանում ընդգծել են, որ այդ գործողությունները չպետք է հավասարեցվեն խոսքի և ինքնարտահայտման ազատության իրավունքի հետ։

Ակցիան տեղի է ունեցել հունիսի 28-ին ոստիկանության թույլտվությամբ Ստոկհոլմի կենտրոնի հրապարակներից մեկում։ Իրաքից 37-ամյա ներգաղթյալ Սալվան Մոմիկան պոկել է Ղուրանի էջերը և այրել։ Այդ օրն ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում էին Իդ ալ Ադհան (Կուրբան Բայրամը թյուրքական ժողովուրդների մոտ)՝ գլխավոր կրոնական տոներից մեկը: Բացի այդ, հունիսի 28-ին ավելի քան 1,8 միլիոն մուսուլմաններ ավարտեցին հաջը՝ ուխտագնացությունն իսլամի սրբավայրեր Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս