Տարածաշրջանային

Իրանը դարձել է աշխարհում գազի երրորդ խոշորագույն արտադրող

1 րոպեի ընթերցում

Իրանը դարձել է աշխարհում գազի երրորդ խոշորագույն արտադրող

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային վիճակագրության համաձայն ՝ Իրանը 2022 թվականին զբաղեցրել է գազի խոշորագույն արտադրողների շարքում երրորդ, իսկ 2022 թվականին ՝ նավթի խոշորագույն արտադրողների շարքում ՝ ութերորդ տեղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝վկայակոչելով 2023 թվականի աշխարհի էներգետիկայի վիճակագրության 72-րդ տարեկան զեկույցը, որը պատրաստել է «Էներգետիկայի միջազգային ինստիտուտը»:

Ըստ աղբյուրի՝ չնայած շարունակվող պատժամիջոցներին, 2022 թվականին Իրանում նավթի արտադրությունն աճել է 4,1 տոկոսով՝ հասնելով օրական 3,313 մլն բարելի:

Զեկույցում նաև նշվում է, որ 2022 թվականին աշխարհում բնական գազի արտադրության 0,2 տոկոսով անկում է գրանցել: Աշխարհում բնական գազի ընդհանուր արտադրությունն 2023 թվականին տարի կրճատվել է մինչև 4,048 տրիլիոն խորանարդ մետր: Իսկ Իրանում գազի արտադրությունն աճել է 1,1տոկոսով և 2022 թվականին հասել 259 միլիարդ խորանարդ մետրի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում