Հասարակական

Տեղի է ունեցել «Ներգրավված քաղաքացի» դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը

6 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել «Ներգրավված քաղաքացի» դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Արթուր Մարտիրոսյանը ողջունել է «Ներգրավված քաղաքացի» վերապատրաստման դասընթացի ավարտի կապակցությամբ, որը դասախոսների և ուսանողների համար հաջողությամբ իրականացրել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպությունը. «Ուրախ եմ արձանագրել, որ «Ներգրավված քաղաքացի» նորարարական և ինտերակտիվ դասընթացն իրականացվում է 13 համալսարանում և 1 քոլեջում: Մինչ օրս ավելի քան 550 ուսանող ներգրավվել է, և ավելի քան 77 դասախոս վերապատրաստվել քաղաքացիական կրթության դասընթացի շրջանակում։ Ողջունելի է այն փաստը, որ «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպությունը շարունակում է ընդլայնել կրթական հաստատությունների հետ համագործակցությունը՝ ներառելով նաև միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատությունները: Դասընթացի շնորհիվ ձեռք բերված գիտելիքներն ու հմտություններն իրենց ուրույն, դրական ազդեցությունը կունենան հանրային կյանքում փոփոխություններ իրականացնելու գործում: Ձեզանից յուրաքանչյուրն արդեն իսկ կատարել է առաջին քայլը դեպի փոփոխության իրականացում՝ ավարտելով այս դասընթացը և պարտավորվելով դառնալ հանրային կյանքում պատասխանատու, ներգրավված, քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ քաղաքացի»:

Ըստ աղբյուրի՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արմատապես վերանայել է կրթության, ուսուցման ու վերապատրաստման գործող համակարգը մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից` կարևորելով յուրաքանչյուր քաղաքացուն, հասարակության յուրաքանչյուր անդամին՝ որպես մարդկային կապիտալի մի մասնիկ։ Նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ համակարգի զարգացման գործողություններն արտացոլվել են «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում», որի նպատակներից է նաև ձևավորել ակտիվ քաղաքացիական դիրքորոշում և մասնակցային ժողովրդավարության վրա հենվող անհատներ։

«Ուզում եմ մեր շրջանավարտներին հիշեցնել, որ զբաղված քաղաքացու գործը երբեք չի ավարտվում, քանի որ այն գործողությունների շարունակական գործընթաց է: Ես խրախուսում եմ ձեզ շարունակել տեղեկացված, ներգրավված մնալ և աշխատել բոլորի համար` աջակցելով հանրային կյանքի բարելավմանը: Շնորհավորում եմ ձեզանից յուրաքանչյուրին` ակնկալելով ձեր նվիրումը և կայունությունը՝ իբրև ներգրավված քաղաքացի հանրային կյանքում» - նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Նշվում է, որ միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրոն:

«Միջոցառման ընթացքում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի, Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Երևանի «Հայբուսակ» համալսարանի, Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի, Հայաստանի եվրոպական համալսարանի, Գյումրու «Պրոգրես» համալսարանի, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և Վանաձորի պետական համալսարանի ուսանողները հանգամանորեն ներկայացրել են իրենց համայնքային նախաձեռնությունները: Ուսանողները և դասախոսները հնարավորություն են ունեցել կիսվելու իրենց փորձով, քննարկելու Հայաստանում քաղաքացիական կրթության ամրապնդման տարբեր ուղիները և ներկայացնելու ուսանողների իրականացրած համայնքային նախաձեռնությունները»,- հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

«Ներգրավված քաղաքացի» նորարարական և ինտերակտիվ դասընթացը միտված է խթանելու քաղաքացիական ակտիվության, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների հասկացությունների ընկալումը Հայաստանում՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։ Դասընթացի շրջանակում ուսանողները ձեռք են բերում այնպիսի գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ ներգրավման և մասնակցության, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների ամրապնդման համար։

Դասընթացը մեկնարկել է 2019 թվականին և իրականցվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (ՍԵՊՊԱ) ծրագրի շրջանակում։

Դասընթացի տևողությունը 12-15 շաբաթ է և ներառում է նաև համայնքային նախաձեռնությունների իրականացում: Դասընթացը նպատակաուղղված է ուսանողներին տրամադրել քաղաքացիների արդյունավետ ներգրավման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև խթանել ժողովրդավարական սկզբունքները:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն այցելել է Լոռու մարզի մի շարք դպրոցներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ նախարարը եզդիների ներկայացուցիչների հետ քննարկել է բուհերից մեկում եզդիերենի ուսուցման ամբիոն հիմնելու հարցը

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

Կրթություն

Ճարտարապետական ամառային դպրոց՝ Շիրակի մարզում

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում