Պաշտոնական

Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման մեծ ռիսկ կա․ ՀՀ վարչապետը կոչով դիմում է միջազգային հանրությանը

1 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման մեծ ռիսկ կա․ ՀՀ վարչապետը կոչով դիմում է միջազգային հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար:

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման համար:

Միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքը շարունակում է ապօրինի շրջափակված մնալ, այսօրվա դրությամբ անօդաչու թռչող սարքի կիրառմամբ Ադրբեջանի հարձակման հետևանքով կա 4 զոհ: Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման մեծ ռիսկ կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում