Սպորտ

Ըմբիշ Յուրիկ Հովեյանը` երիտասարդների ԵԱ-ի ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Յուրիկ Հովեյանը` երիտասարդների ԵԱ-ի ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքումընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունումՀայաստանի ներկայացուցիչները նվաճել են առաջին մեդալները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Յուրիկ Հովեյանը 63 կգ քաշայինների եզրափակչում լարվածպայքարում առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Վիտալի Երոմիենկոյի նկատմամբ ևդարձել ոսկե մեդալակիր:

Վիգեն Նազարյանն 87 կգ քաշայինների ոսկե մեդալի համար պայքարում գոտեմարտել էՎրաստանի ներկայացուցիչ Աչիկո Բոլկվաձեի հետ և 4-5 հաշվով ցավալի պարտություն կրել՝արժանանալով արծաթե մեդալին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը նվաճել էերիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալը՝ վճռորոշ գոտեմարտում 11-6 հաշվով փայլուն հաղթանակտանելով Թուրքիայի ներկայացուցիչ Մուհամեդ Չակիրի նկատմամբ:

Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողիտիտղոսի համար կպայքարի նաև 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, իսկ Գասպար Տերտերյանը(67 կգ) վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում