Հասարակական

Հնդկաստանի հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել է մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանի հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել է մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները հունիսի 26-ին Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ հայտնաբերել և բաժին են տեղափոխել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Կարանպրիտ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-329.1-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ըստ աղբյուրի՝ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում