Տարածաշրջանային

Թուրքիայի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են հացահատիկի գործարքն ու Սիրիային մարդասիրական օգնության տրամադրումը

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են հացահատիկի գործարքն ու Սիրիային մարդասիրական օգնության տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 27-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում քննարկել է Սևծովյան հացահատիկային նախաձեռնության իրականացումը և Սիրիային մարդասիրական օգնության տրամադրումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունը:

«Զրույցի ընթացքում քննարկվել են հացահատիկային գործարքի իրականացման և Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ, որը շնորհավորել է Ֆիդանին Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում