ՀՀ վարչապետի տիկինը Եվրոպոլի գործադիր տնօրենին ներկայացրել է Երևանում կայանալիք կանանց առաջնորդության գագաթնաժողովը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 27-ին հանդիպել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, ՀՀ վարչապետի տիկինը Քեթրին դը Բոլին ներկայացրել է հոկտեմբերի 19-20 Երևանում կայանալիք «Կին առաջնորդների դերը ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության խթանման գործում» խորագրով միջազգային գագաթնաժողովի մանրամասները: Աննա Հակոբյանի խոսքով՝ աշխարհի տարբեր ծայրերում այսօր պատերազմներ են, որոշ տարածաշրջաններում մեծ է ռազմական գործողություններ սկսելու հավանականությունը և, այս ամենը հաշվի առնելով, անհրաժեշտ է, որ որոշումներ կայացնող, բարձր պաշտոններ զբաղեցնող կանայք միավորվեն, լուծում գտնեն ու աշխարհն ավելի անվտանգ դարձնեն՝ ընդգծել է վարչապետի տիկինը:

«Երևանում անցկացվող գագաթնաժողովը մյուսներից տարբերվելու է նրանով, որ այս անգամ միայն կանայք են մասնակցելու միջոցառմանը, հարթակը ծառայեցնելու են մտքեր փոխանակելու, վերլուծելու, առկա վտանգները վերհանելու ու դրա դեմ պայքարելու համար:

Երկխոսության ընթացքում Աննա Հակոբյանն ու Քեթրին դը Բոլը կարևորել են նաև կանանց ներգրավվածության ավելացումը երեխաների կյանքեր փրկելու հարցում, արձանագրելով փաստը, որ վերջին տարիներին պատերազմների ընթացքում հարյուրավոր երեխաներ են զոհվել, ինչն աններելի է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վարչապետի տիկինը զրուցակցին ներկայացրել է նաև Հայաստանում ներդրված պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության, կառավարության որդեգրած քաղաքականության մասին մանրամասներ, ըստ որի՝ այս պահին առկա թափուր հաստիքները համալրվելու են կանանցով:

Եվրոպոլը ԵՄ-ի իրավապաշտպան կառույց է, որն աջակցում է միության 27 երկրներին ահաբեկչության, կիբեռհանցագործությունների և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում:

Հայերեն Русский

Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը

ԱԺ նիստ

Ջրային կոմիտեի ղեկավար կազմը երկօրյա այցով եղել է Տավուշի մարզում

Էդվարդ Ասրյանն ու Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության հարցերը

Ռոմանոս Պետրոսյանը թվարկել է ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման ընթացքում արձանագրված ձեռքբերումները

Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Շիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքները

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաղորդագրություններ է փոխանակել Թրամփի աշխատակազմի ղեկավարը ձևացող անձի հետ