Երևանում կանցկացվի «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» թեմայով քննարկում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BANA Angels-ը հունիսի 29-ին կանցկացնի հերթական #TalkAround միջոցառումը՝ «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» թեմայով:
«Արմենպրես»-իր հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի կունենա The Factory ինովացիոն կենտրոնում։ Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
Միջոցառման առաջին մասում BlueQubit-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Հրանտ Ղարիբյանը կպատմի քվանտային համակարգիչների վերջին զարգացումների մասին և կներկայացնի ոլորտի խաղացողների վերջին նորարարությունները։
Հաջորդիվ տեղի կունենա «Քվանտային թռիչք. բացահայտելով համակարգիչների ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկում, որի շրջանակում Հրանտ Ղարիբյանն ու ՀԱՀ-ի դասախոս Հակոբ Ավետիսյանը կխոսեն քվանտային համակարգիչների դարաշրջանի մարտահրավերների և հեռանկարների մասին։
Ընդամենը մեկ հպումով քվանտային սարքավորում մուտք գործելու հնարավորություն ստեղծող BlueQubit ստարտափի մասին «Արմենպրես»-ի անդրադարձն՝ այստեղ: