Բլինքենը Վաշինգտոնում կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգները հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր է խաղաղություն հաստատել և այդ գործում առանցքային դերակատարում ունի ուղիղ երկխոսությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլերը։

Անդրադառնալով հունիսի 27-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև սկսվելիք բանակցություններին՝ Միլերն ընդգծել է, որ ամերիկյան կողմը մի շարք հարցեր ունի, որը կցանկանար քննարկել։ «Դրանք շատ զգայուն դիվանագիտական քննարկումներ են, որոնք տեղի են ունենալու այստեղ»,- նշել է խոսնակը՝ ընդգծելով, որ բանակցությունները շարունակվելու են մինչև հունիսի 29-ը։

«Պետքարտուղար Բլինքենը հանդիպելու է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։

Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղության հասնել հնարավոր է և ուղիղ երկխոսությունն առանցքային է մնացած հարցերը կարգավորելու և տևական ու արժանապատիվ խաղաղության հասնելու գործում»,- հայտարարել է Մեթյու Միլերը։

Հայերեն العربية English Русский Türkçe

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ․ BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Նիդեռլանդները հակաօդային պաշտպանության ֆրեգատ է ուղարկել Մերձավոր Արևելք

ԵԽԽՎ դիտորդները փոփոխություններ են առաջարկում Հայաստանի ընտրական օրենսգրքում

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը

Հարգանքի տուրք Կոմիտասին. մեկնարկել է վարդապետի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով-փառատոնը

Մոլդովայում մեկնարկել է «Մոլդովայի բիզնես շաբաթ 2026»-ը. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/09/26

Ասիական ինդեքսներ - 28/09/26