Ինովացիա

UCOM-ի տեխնիկական աջակցությամբ 14-րդ անգամ անցկացվել է «ԲարՔեմփ Երևան»-ը

2 րոպեի ընթերցում

UCOM-ի տեխնիկական աջակցությամբ 14-րդ անգամ անցկացվել է «ԲարՔեմփ Երևան»-ը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԲարՔեմփ Երևան»-ի բազմամյա ավանդական գործընկեր «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ հունիսի 24-ից 25-ն անցկացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան ամենամեծ՝ «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը: 2009 թվականից ի վեր՝ արդեն 14-րդ անգամ, ԲարՔեմփ Երևանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում միավորում է ՏՏ և մեդիա ոլորտի հազարավոր մասնագետների:«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Յուքոմ» ընկերությունից։

DreamShots_G_12.jpg (224 KB)

«(Չ)կոնֆերանսի նպատակն էր գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

«Ucom-ն արդեն մի քանի տարի է, որ պատրաստակամությամբ է աջակցում ԲարՔեմփ Երևանին: Ի դեպ, մեր ընկերության մասնագետները այս կարևոր իրադարձության ամենաակտիվ մասնակիցներից են, քանի որ այն շարունակաբար ձևավորում և ոգեշնչում է Հայաստանի տեխնոլոգիական համայնքը», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը:

«ԲարՔեմփ Երևան 2023»-ին անցկացվեցին վարպետության դասեր հայկական ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, իսկ հրավիրված օտարերկրյա մասնագետների ներկայացրած թեմաները վերաբերում էին արհեստական բանականությանը, մեքենայական ուսուցմանը, քվանտային տեխնոլոգիաներին, ամպային և սերվերազերծ տեխնոլոգիաներին, կիբեռանվտանգությանը և անգամ տիեզերական տեխնոլոգիաներին։ Քննարկված թեմաների և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսիպաշտոնական կայքումև ֆեյսբուքյան էջում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

DreamShots_G_10.jpg (13.75 MB)

DreamShots_G_3.jpg (130 KB)

Ըստ աղբյուրի՝ «ԲարՔեմփ»-ը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: «ԲարՔեմփ Երևան» միջոցառումներնամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում «ԲարՔեմփ»-ն անցկացվում է 2009 թվականից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում