Տարածաշրջանային

Թեհրանը և Դոհան կարող են տարածաշրջանային էներգետիկ կենտրոններ դառնալ

1 րոպեի ընթերցում

Թեհրանը և Դոհան կարող են տարածաշրջանային էներգետիկ կենտրոններ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի և Կատարի համագործակցությունը կարող է երկու երկրներին հնարավորություն տալ Մերձավոր Արևելքի էներգետիկ կենտրոններ դառնալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, հունիսի 26-ին նման կարծիք է հայտնել Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը Կատարի աշխատանքի նախարար Ալի բեն Սաիդ բեն Սամիհ ալ-Միրիի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը։

«Իրանի և Կատարի միջև համագործակցությունը կարող է երկու երկրները վերածել տարածաշրջանի գազային և էներգետիկ հանգույցների»,- հայտարարել է Մոխբերը՝ խոսելով գազի արդյունաբերությունից:

Նրա խոսքերը մեջբերել է իրանական Mehr գործակալությունը։ «Երկու երկրների համագործակցության ոլորտները հսկայական են, սակայն վերջին տարիների տնտեսական փոխանակման մակարդակն անհամեմատելի է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի հետ»,- հավելել է նա։

Մոխբերի խոսքով՝ Թեհրանին և Դոհային անհրաժեշտ է լուծել բանկային ոլորտում մի շարք հարցեր։ Նա ընդգծել է, որ ընդհանուր մշակույթ ունեցող հարևանները երրորդ երկրի արժույթով վճարումներ կատարելու ոչ մի պատճառ չունեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում