Իրանի հարավ-արևելքում ավելի քան 760 մարդ է տուժել ավազամրրիկներից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում առնվազն 764 մարդ է տուժել ավազամրրիկների հետևանքով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, այս մասին հաղորդել է ISNA գործակալությունը՝ հղում անելով տեղի փրկարար ծառայություններին։

Փրկարարների տվյալներով՝ վերջին հինգ օրվա ընթացքում նահանգի հյուսիսում բնակվող առնվազն 764 մարդ դիմել է բժշկական օգնության, նրանցից 115-ը դեռ գտնվում են հիվանդանոցներում։ Օդերևութաբանները նշում են, որ նահանգի տարածքում հորիզոնական տեսանելիությունը կրճատվել է մինչև 3 կմ, այդ թվում՝ Սիստան և Բելուջիստան վարչական կենտրոն Զահեդանի օդանավակայանում։

Օդերևութաբաններն ընդգծել են, որ ներկայում ավազամրրիկի ուժգնությունը նվազում է, սակայն դրա ավարտվելու մասին խոսել դեռ վաղ է։ Նահանգում հայտարարվել է եղանակային վտանգավորության նարնջագույն մակարդակ: Բնակիչներին հորդորել են խուսափել ոչ պարտադիր ճանապարհորդություններից։ Այս ցուցումները հատկապես վերաբերում են շնչուղիների հիվանդություններ ունեցող անձանց, երեխաներին և տարեցներին:

Հունիսի 18-ին Երիտասարդ լրագրողների ակումբ գործակալությունը հաղորդել էր, որ ավազամրրիկը պատուհասել է Իրանի Քերմանշահ նահանգը, որը գտնվում է Իսլամական Հանրապետության արևմուտքում և սահմանակից է Իրաքին։ Այնտեղ տուժածների մասին տեղեկություններ չկան։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս