Տարածաշրջանային

Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում

1 րոպեի ընթերցում

Վրաստանը Ռուսաստանի հետ սահմանը փակելու անհրաժեշտություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաց-ռուսական սահմանով երթևեկությունը տեղի է ունենում սովորական ռեժիմով, մեքենաների կուտակումներ չեն նկատվում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ-Վրաստան» գործակալությանը, այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

«Կազբեգի»-«Վերին Լարս» անցակետի սահմանի երկու կողմերում ավտոմոբիլային երթևեկության աճ չի նկատվում։ Այս փուլում սահմանը փակելու կամ այլ միջոցառումներ անցկացնելու անհրաժեշտություն չկա»,- ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում