Տարածաշրջանային

Իրանում 2023-ին նավթի արդյունահանումն ավելացել է օրական 350 հազար բարելով

1 րոպեի ընթերցում

Իրանում 2023-ին նավթի արդյունահանումն ավելացել է օրական 350 հազար բարելով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում 2023 թվականի սկզբից հում նավթի արդյունահանումն աճել է օրական մոտ 350 հազար բարելով ՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, որոնք ուղղված են երկրի նավթային հատվածի դեմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Էներգետիկայի միջազգային գործակալության (IEA) հրապարակած տվյալները:

«Չնայած ֆինանսական խիստ սահմանափակումներին ՝ Իրանին հաջողվել է 2022 թվականին ավելացնել հում նավթի արդյունահանումը օրական մոտ 130 հազար բարելով ՝ հասնելով օրական միջին մակարդակի»,-ասված է IEA-ի վերջին զեկույցում:

Ըստ աղբյուրի՝ Իրանը շարունակում է մնալ «վայրի քարտ» նավթի համաշխարհային շուկաների համար, և եթե այն ազատվի պատժամիջոցներից, արդյունահանումը կարող է աստիճանաբար աճել օրական մոտ 900 հազար բարելով ՝ հասնելով օրական 3,8 միլիոն բարելի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում