Միջազգային

ԵՄ-ն արգելել է էլեկտրամեքենաների, հիբրիդ և ներքին այրման շարժիչով մեքենաների մատակարարումները Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն արգելել է էլեկտրամեքենաների, հիբրիդ և ներքին այրման շարժիչով մեքենաների մատակարարումները Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում արգելել է էլեկտրամոբիլների և հիբրիդային ավտոմեքենաների, ինչպես նաև ներքին այրման շարժիչով մի շարք ավտոմեքենաների մատակարարումները Ռուսաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի կայքում տարածված հայտարարությունից:

«Ռուսաստանի Դաշնություն լյուքս դասի ավտոմեքենաների մատակարարման գործող արգելքը տարածվել է 1900 խորանարդ սանտիմետրից ավելի շարժիչի ծավալով բոլոր նոր և օգտագործված մեքենաների վրա, ինչպես նաև էլեկտրամոբիլների և հիբրիդային մեքենաների վրա», - նշված է հայտարարությունում:

Եվրահանձնաժողովում հավելել են, որ պատժամիջոցների 11-րդ փաթեթի շրջանակներում նաև սահմանվում է ավտոբաղադրիչների առանձին տեսակների մատակարարման ամբողջական արգելք։

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը ԵՄ խորհուրդը հաստատել է այսօր՝ հունիսի 23-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում