Էրդողանին վիրավորելու համար Քըլըչդարօղլուին կարող է սպառնալ ավելի քան 100 տարվա ազատազրկում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով որպես նախագահի թեկնածու առաջադրվել էր մայիսին կայացած նախագահական ընտրություններում, առաջիկա օրերին կարող է կալանավորվել իր դեմ ներկայացված 28 հայցերի հետաքննության շրջանակներում։ Ընդհանուր առմամբ, քաղաքական գործչին կարող է սպառնալ մինչև 110 տարվա ազատազրկում՝ հիմնականում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ին։

Քանի որ Քըլըչդարօղլուն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու և չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք նույնպես անցկացվել են մայիսին, ուստի պատգամավորական անձեռնմխելիություն չի ստացել։

Օգտվելով այդ իրավիճակից՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները նախագահական ընտրություններից անմիջապես հետո որոշեցին խորհրդարանում միավորել Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդի դեմ ուղղված հայցերը և դրանց հիման վրա քրեական գործ հարուցել՝ մեղադրելով Քըլըչդարօղլուին երկրի գործող նախագահին վիրավորելու, սպառնալիքներ, զրպարտություն և ատելություն տարածելու, ազգամիջյան թշնամանք հրահրելու, ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն իրականացնելու մեջ։

Միաժամանակ Էրդողանի կուսակցությունը հիշեցրել է, որ հայցերի մեծ մասի հեղինակը Թուրքիայի առաջնորդն է։ Ավելի վաղ Էրդողանը բազմիցս շահել էր նման դատական վեճերը, իսկ դրանցից ստացված հասույթն ուղարկել էր բարեգործության։

Այդուհանդերձ քաղաքագետները կարծում են, որ թուրք հանրապետականների առաջնորդին քրեական պատասխանատվության ենթարկելու հեռանկարը քիչ հավանական է, քանի որ դատական ​​գործերի մեծ մասը հարուցվել է խորհրդարանում և, նրանց կարծիքով, քաղաքական դրդապատճառներ ունի։ Բացի այդ, դա հղի է Թուրքիայում քաղաքական իրավիճակի ապակայունացմամբ, քանի որ Քըլըչդարօղլուի գլխավորած կուսակցությունը հանրապետությունում ամենահինն է և մեծությամբ երկրորդը։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս