Ադրբեջանն ու Ղազախստանը նավթի տարանցման և տրանսպորտի բնագավառներին առնչվող փաստաթղթեր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) և Ղազախստանի «Ղազմունայգազ» ազգային ընկերությունը հուշագիր են ստորագրել ադրբեջանական տարածքով ղազախական նավթի տարանցման շուրջ ռազմավարական համագործակցության վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հաղորդել է Ադրբեջանի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։

Փաստաթուղթն ստորագրվել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովի և նրա ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի միջև Բաքվում կայացած բանակցությունների արդյունքներով։

Ադրբեջանի կառավարության տեղեկատվությամբ՝ ստորագրվել է նաև համաձայնագիր «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի, «Ղազախստանի երկաթուղիներ ազգային ընկերություն» բաժնետիրական ընկերության և «Վրացական երկաթուղիներ» բաժնետիրական ընկերության միջև համատեղ ձեռնարկության ստեղծման և գործունեության հիմնական սկզբունքների վերաբերյալ, ինչպես նաև համագործակցության հուշագիր Ադրբեջանի թվային զարգացման ու տրանսպորտի նախարարության և Ղազախստանի արդյունաբերության ու ենթակառուցվածքների զարգացման նախարարության միջև տրանսպորտային փոխգործակցության ընդլայնման և «Միջին միջանցքի» թվայնացման ոլորտում։

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը և Ղազախստանի արդյունաբերության ու ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը նաև ստորագրել են նավերի ու երկաթուղային լոկոմոտիվների մատակարարումների բնագավառում համագործակցության հուշագիր։ Բացի այդ, կողմերն ստորագրություններով ամրագրել են զբոսաշրջության, սպորտի և մշակույթի ոլորտներում համագործակցության շուրջ միջգերատեսչական փաստաթղթերը։

Ղազախստանի վարչապետն Ադրբեջանում է գտնվում երկօրյա պաշտոնական այցով։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս