Տարածաշրջանային

Կիպրոսից կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Թբիլիսի

1 րոպեի ընթերցում

Կիպրոսից կանոնավոր ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Թբիլիսի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի Cyprus Airways ազգային ավիափոխադրողը 2023 թ. հուլիսի 2-ից կսկսի իրականացնել Լառնակա-Թբիլիսի-Լառնակա ուղիղ կանոնավոր չվերթը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին հաղորդել են Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունում։

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և կիրակի օրերին։

Թռիչքների համար անհրաժեշտ թույլտվությունը վրացական գործակալությունը ավիափոխադրողին տվել է հունիսի 21-ին։

2016 թ. հուլիսին Charlie Airlines Ltd ընկերությունը շահել է Cyprus Airways ազգային ավիափոխադրողի ապրանքանիշը տասը տարի ժամկետով օգտագործելու իրավունքի հայտամրցույթը՝ համաձայնագիր կնքելով Կիպրոսի ֆինանսների նախարարության հետ։

Cyprus Airways-ը Լառնակայի միջազգային օդանավակայանից թռիչքներ է իրականացնում դեպի Եվրոպա ու Մերձավոր Արևելք: Cyprus Airways-ի բոլոր թռիչքներն իրականացվում են էկոնոմ դասի 180-տեղանոց Airbus A320 ինքնաթիռներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում