Տարածաշրջանային

Իրանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել  

1 րոպեի ընթերցում

Իրանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել  

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավային մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից (բնակչությունը շուրջ 352 հազար) 91 կմ հյուսիս-արևմուտք։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում