Սպորտ

Կրակովում մեկնարկում են երրորդ Եվրոպական խաղերը

1 րոպեի ընթերցում

Կրակովում մեկնարկում են երրորդ Եվրոպական խաղերը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի Կրակով քաղաքում հունիսի 21-ին մեկնարկող ամառային Եվրոպական երրորդ խաղերի բացման արարողությունը կկայանա «Հենրիկ Ռեյմանի» անվան քաղաքային մարզադաշտում:

Մարզադաշտը տեղավորում է 33 հազար 5 հարյուր հանդիսական: Կազմակերպիչները խոստանում են լուսաձայնային ինքնատիպ շոու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանն այս խաղերին ներկայացված է 57 մարզիկով: Նրանք կմրցեն 10 մարզաձևում` շախմատ, թաեքվոնդո, աթլետիկա, ջրացատկ, բռնցքամարտ, սուսերամարտ, կարատե, հրաձգություն, մուայթայ և թեքբոլ:

Այս խաղերում բռնցքամարտը և հրաձգությունը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Եվրոպական խաղերը կեզրափակվեն հուլիսի 2-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում