Ախպրաձորում մեկնարկում է ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցումը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ախպրաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկում է ոռոգման ջրատարի արտաքին ցանցի կառուցումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Ախպրաձորի ոռոգման ջրատարի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 29 միլիոն 900 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է երկաթյա խողովակաշարի կառուցում՝ 450 գծամետր երկարությամբ։ Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Ախպրաձորի բոլոր տնտեսությունների տնամերձ հողամասերի ոռոգման ջրի մատակարարումը։ «Ախպրաձորի ոռոգման ջրատարի արտաքին ցանցը հիմնականում քայքայված էր, ջրամատակարարման խնդիրը չափազանց բարդացել էր։ Այժմ նախատեսված է ջուրը տեղ հասցնել երկաթյա բոլորովին նոր ու փակ խողովակաշարով, որի արդյունքում գյուղի բոլոր տնամերձերը, շուրջ 15 հեկտար, ոռոգման ջուրը կստանան ժամանակին եւ անկորուստ։ Ամենայն հավանականությամբ, շինարարի խոստման համաձայն, ոռոգման նոր ջրատարը շահագործման կհանձնվի այս ամռան ընթացքում»,-ներկայացրեց Ախպրաձոր գյուղի վարչական ղեկավար Լավրենդիկ Ղազարյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

ԿԸՀ նիստ

Դատախազը դատարան է հանձնել Կամո Արեյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան

Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները