Քաղաքականություն

Լուկաշենկոն հիմնավոր է համարել Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ից

2 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն հիմնավոր է համարել Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գնահատել է կազմակերպության գործունեությունը: Լուկաշենկոյի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի անդամները երբեմն ճիշտ քննադատություններ են հնչեցնում՝ կոնկրետ խնդիրների լուծման գործում թերանալու առումով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը:

Լուկաշենկոյի խոսքով՝ Հայաստանի կողմից հիմնավորված պահանջներ են առաջ քաշվում, իսկ Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ սահմանին հակամարտությունը լուծելու համար։

«Ես կասեմ, որ կան խնդիրներ և շատ լուրջ խնդիրներ: Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա միշտ կկշտամբենք միմյանց, դժգոհություն կհայտնենք ամբողջ կազմակերպության գործունեության վերաբերյալ: Խնդիրները գոյություն ունեն այն բանի համար, որ դրանք լուծվեն: Այնպես որ, անկախ ամեն ինչից, մենք պետք է խորամուխ լինենք այն խնդիրների մեջ, որոնք այսօր լուծում են ՀԱՊԿ անդամ Հայաստանը և ՀԱՊԿ անդամներ Ղրղզստանն ու Տաջիկստանը», - ասել է Բելառուսի ղեկավարը։

Դիմելով ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարներին՝ Լուկաշենկոն շեշտել է, որ նրանք պետք է մանրամասնորեն ուսումնասիրեն կոնկրետ խնդիրը, այդ գործում ներգրավեն համապատասխան ծառայությունները, օրինակ՝ զինվորականներին և հատուկ ծառայություններին, և առաջարկներ ներկայացնեն՝ պետության ղեկավարների մակարդակով այդ խնդիրները լուծելու համար:

«Եկեք այս խնդիրները դնենք օրակարգում և լուծենք դրանք։ Եթե ​​մենք օգնենք լուծել հակամարտությունը Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին, սկսենք լուծել այդ հարցը, ապա նրանք երախտապարտ կլինեն մեզ: Մարդիկ կդադարեն մահանալ, և այս պետությունները միշտ երախտապարտ կլինեն մեզ: Նույնը վերաբերում է Ադրբեջանի և Հայաստանի բարդագույն խնդրին», - ասել է Լուկաշենկոն:

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում