Իրանում ալկոհոլային թունավորումից տուժածների թիվը հասել է 175-ի, կան զոհեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հյուսիսային Ալբորզի նահանգում սուռոգատային ալկոհոլից թունավորման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, տուժածների թիվը՝ 175-ի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտնել է նահանգի Բժշկական գիտությունների համալսարանի նախագահ Շահրամ Սայադին։

«Երեքշաբթի օրվա՝ խորդադի 30-ի (խմբ.՝ համապատասխանում է Գրիգորյան տոմարով հունիսի 20-ին) առավոտվա դրությամբ՝ Ալբորզում մեթանոլից թունավորվածների թիվը հասել է 175-ի: Այս պահի դրությամբ մահացել է 13 մարդ։ Եվս 5-ը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում», - մեջբերել է նրա խոսքը ISNA գործակալությունը։

Սայադին նշել է նաև, որ թունավորումից հետո հոսպիտալացման կարիք ունեցողների ընդհանուր թիվը 35 է. նրանք ստանում են անհրաժեշտ օգնություն։

Հունիսի 19-ին հաղորդվել էր Ալբորզում սուռոգատային ալկոհոլից թունավորման հետևանքով 12 զոհի և ավելի քան 150 վիրավորի մասին։ Tasnim գործակալության տվյալներով` անցած շաբաթ Ալբորզի Քերեջա քաղաքի մի քանի բնակիչներ ծանր թունավորման ախտանիշներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ Բժիշկները պարզել են, որ հիվանդները թունավորվել են կեղծված ալկոհոլից։

Իրանի իրավապահ մարմինները պարզում են, թե ինչպես կարող էր այն հայտնվել շուկայում: Ալկոհոլի արտադրությունը, վաճառքը և գործածումն Իրանում արգելված է 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակներից:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս