Երասխում կառուցվող մետաղաձուլարանի տարածքում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երասխում հայ-ամերիկյան ներդրմամբ կառուցվող մետաղաձուլարանի շինհրապարակում բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները․ կառուցվող գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները, չեն պատրաստվում որևէ տեղ հեռանալ։

Դրոշների բարձրացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ իրենք շատ լավ հասկանում են, որ գործարանի շինհրապարակում դրոշների բարձրացումը չի կարող երաշխիք լինել, որ ադրբեջանցիները էլ չեն կրակելու ու չեն փորձելու խոչընդոտել շինարարությանը։ «Սա ուղղակի արձանագրումն է մեր տնօրենների խորհրդի որոշման, որը կայացվել է երկարատև քննարկումների արդյունքում։ Մենք սրանով արձանագրում ենք, որ այստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը»,- ասաց նա։

Հակոբյանը շեշտեց, որ միայն Հայաստանի Հանրապետությունը կարող է որոշում կայացնել Երասխում մետաղաձուլարանի կառուցումը թույլատրելու կամ չթույլատրելու վերաբերյալ, իսկ Հայաստանի Հանրապետությունից իրենք կառուցելու թույլտվությունն ու օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերն ունեն։

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Գավառում առաջին անգամ անցկացվել է ձիարշավի մրցաշար

Պենտագոնի տվյալներով՝ Իրանի դեմ գործողության ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 19-ի

ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին զգուշացրել է զերծ մնալ նոր գրոհներից ՄԱԿ-ում Թրամփի հնչեցրած սպառնալիքներից հետո

Փեզեշքիանը ժամանել է Նյու Յորք՝ նպատակ ունենալով ՄԱԿ-ում «հաստատակամորեն պաշտպանել» Իրանի դիրքորոշումները

Ճապոնիայի վարչապետը ՄԱԿ-ում հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի համագործակցությամբ

Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոն. ծրագրերն ու առաջիկա անելիքները

Էդվարդ Ասրյանն ու Ստեֆանո Մանինոն քննարկել են քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությունը

Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել

Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում

Ուիթքոֆը հաջողված է համարում Նյու Յորքում իրանական պատվիրակության հետ բանակցությունները