Հասարակական

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անձնագրային ծառայությունում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման կարգ

2 րոպեի ընթերցում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անձնագրային ծառայությունում ներդրվում է էլեկտրոնային հերթագրման կարգ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Երևանի Քանաքեռ-Զեյթուն անձնագրային ծառայությունում (ք. Երևան, Ահարոնյան փ. 3) հունիսի 20-ից գործելու է էլեկտրոնային հերթագրման կարգ (https://migration.e-gov.am/am/հարթակի միջոցով):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, տարածքային անձնագրային ծառայությունում մատուցվում են հետևյալ ծառայությունները.

– անձնագրավորում,

– նույնականացման քարտի ձևակերպում/փոխանակում,

– հաշվառում,

– հանրային ծառայությունների համարանիշի ձեռքբերում,

– տեղեկանքների տրամադրում:

Նշվում է, որ հաշվառման հասցեի տարածքային անձնագրային ծառայույթյուն պարտադիր հիմունքներով անհրաժեշտ է մոտենալ միայն անչափահասի առաջին անձնագրավորման և հաշվառման հասցեի փոփոխության դեպքում։ Մնացած անձնագրային ծառայությունները հավասարապես մատուցվում են բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում՝ անկախ քաղաքացու հաշվառման հասցեից։ «2022 թ-ի տարեվերջից էլեկտրոնային հերթագրում է գործում ՄՔԾ վարչական գրասենյակում, առաջիկայում էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մյուս անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։ Էլեկտրոնային հերթագրման հարթակը ուղղված է նպաստելու հերթերի կանոնակարգմանը, քաղաքացու հարմարավետությանը և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը»,- ասվում է հաղորդագրույթան մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում