Հասարակական

Կայացել է Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը

3 րոպեի ընթերցում

Կայացել է Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում (Մատենադարան) տեղի է ունեցել Հայաստանիֆրանսերեն դասավանդողներիհամաժողովը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, համաժողովը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Հայաստանի ֆրանսերեն դասավանդողների ասոցիացիայի համագործակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ֆրանսերենի շուրջ 100 դասավանդողներ՝ ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներինև մատնանշել ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների դերը. «Շնորհակալ ենք յուրաքանչյուր ուսուցչի կատարած կարևոր աշխատանքի համար: Դուք եք մեր կրթության զարգացման առաջամարտիկները, և որևէ հաջողություն չենք կարող ակնկալել առանց ձեր՝ աշխատանքի նկատմամբ եռանդի ու ջանասիրության: Օտար լեզուների ուսուցումը դպրոցներում մեր հանրակրթական բարեփոխումների տեսլականի կարևոր բաղկացուցիչ է, որտեղ առանձնահատուկ տեղ ունի ֆրանսերենը»:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է հայ-ֆրանսիական համագործակցությանը, ֆրանսերենի զարգացմանն ուղղված ընթացիկ տարվա աշխատանքներին: Ըստ նրա՝ 2 հուշագիր է կնքվել դեսպանատան հետ՝ Հայաստանի դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցչի օգնականներ ունենալու և Գյումրու դպրոցներից մեկը ֆրանսերենի տարածաշրջանային ռեսուրս-դպրոց դարձնելու ուղղությամբ: Փոխնախարարն ընդգծել է նաև իր ղեկավարությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով գործող կրթության և մշակույթի ոլորտներում Ֆրանկոֆոն միջոցառումների համակարգման աշխատանքային խմբի կարևորությունը, որի շնորհիվ ավելի մեծ համախմբում կա ոլորտի դերակատարների միջև։ Կարևորվել է նաև Ֆրանսիական ինստիտուտի դերը՝ որպես Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական ջերմ հարաբերությունների հավաստում, որի աջակցությամբ նոր թափ կստանան ոլորտում կրթամշակութային տարատեսակ ծրագրերն ու միջոցառումները:

Նշվում է, որ ֆրանսերեն դասավանդող ուսուցիչներին ողջունել և շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ նշելով. «Դուք ձեր անգնահատելի լուման ունեք ֆրանսերենի դասավանդման և զարգացման գործում»: Դեսպանը կարևորել է նաև ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ որպես դեսպանատան գործունեության կարևոր մաս:

Միջոցառման ընթացքում հնչել են տարբեր ելույթներ՝ ուղղված Հայաստանում ֆրանսերենի դասավանդման առաջընթացին, խորացված ուսուցման ամրապնդմանը, Հայաստանում ֆրանսերենի ուսուցման հեռանկարների ու մարտահրավերների վերհանմանը:

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Հայաստան

Հայաստանում սպասվում է անձրևոտ եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Միացյալ Նահանգներ

Ընկերություններ այցն օգնում է ձեռքը ոլորտի զարկերակին պահել. ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այս անգամ այցելել է Grid Dynamics -ի հայաստանյան գրասենյակ

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյունրիում էր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում