Տարածաշրջանային

Իրանում 12 մարդ է մահացել սուռոգատային ալկոհոլից թունավորման պատճառով

1 րոպեի ընթերցում

Իրանում 12 մարդ է մահացել սուռոգատային ալկոհոլից թունավորման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 12 մարդ է մահացել, ավելի քան 150-ը՝ տուժել Իրանի հյուսիսի Ալբորզի նահանգում սուռոգատային ալկոհոլից թունավորման հետևանքով։ Նման տեղեկություն է հաղորդել տարածաշրջանի Բժշկական գիտությունների համալսարանի նախագահ Շահրամ Սայադին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից:

«Երկուշաբթի օրվա՝ հունիսի 19-ի դրությամբ, թունավորվածների թիվը հասել է 155-ի: Ցավոք, այս պահի դրությամբ 12 մարդ մահացել է», - հայտարարել է Սայադին, որի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը։

Իրանի Tasnim լրատվական գործակալության տվյալներով՝ անցած շաբաթ Քերեջ քաղաքի (Ալբորզի նահանգի վարչական կենտրոն) մի քանի բնակիչներ ծանր թունավորման ախտանիշներով տեղափոխվել են բժշկական հաստատություններ։ Բժիշկները պարզել են, որ նրանք թունավորվել են կեղծված ալկոհոլից:

Իրանի իրավապահ մարմինները պարզում են, թե ինչպես է շուկայում հայտնվել սուռոգատային ալկոհոլը:

Ալկոհոլի արտադրությունը, վաճառքը և օգտագործումն Իրանում արգելված են 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակներից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում