Ինովացիա

BlueQubit-ը Երևանում առաջին անգամ Quantum Computing Bootcamp կանցկացնի

1 րոպեի ընթերցում

BlueQubit-ը Երևանում առաջին անգամ Quantum Computing Bootcamp կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ հիմնադիրներ ունեցող BlueQubit նորարարական քվանտային հաշվողական հարթակն առաջին անգամ Երևանում Quantum Computing Bootcamp կանցկացնի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրի մանրամասները ներկայացված են այստեղ: Դիմել հնարավոր է մինչև հունիսի 30-ը:

6-շաբաթյա բութքեմփի մասնակիցները կարող են սովորել քվանտային ալգորիթմներ և ծրագրավորում ոլորտի փորձագետներից՝ դասախոսությունների և գործնական նախագծերի միջոցով: Bootcamp-ի լավագույն շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու BlueQubit-ում ամենահետաքրքիր քվանտային մարտահրավերների վրա:

BlueQubit-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Հայկ Տեփանյանի «Արմենպրես»-ի հետ էքսկլյուզիվ հարցազրույցն այստեղ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում