Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 10:15-ին: Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը Նամուակ քաղաքից 65 կիլոմետր դեպի հյուսիս է, օջախը՝ 34,4 կիլոմետր խորության վրա։
Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։