Տարածաշրջանային

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ ժամանել է Իրան

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ ժամանել է Իրան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը իր երկրի և Իրանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Թեհրան։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին հայտնում է ISNA-ն:

Գործակալության փոխանցմամբ՝ արքայազն Ֆեյսալը բանակցություններ կանցկացնի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։ Նախարարի այցի ընթացքում կարող է տեղի ունենալ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան պաշտոնական բացման արարողությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում