Տարածաշրջանային

Թուրքիան խոստանում է հաստատել Շվեդիայի անդամությունը ՆԱՏՕ-ին, եթե այն կատարի ահաբեկչության դեմ պայքարի իր պարտավորությունները

1 րոպեի ընթերցում

Թուրքիան խոստանում է հաստատել Շվեդիայի անդամությունը ՆԱՏՕ-ին, եթե այն կատարի ահաբեկչության դեմ պայքարի իր պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ՆԱՏՕ-ի իր գործընկերներին տեղեկացրել է, որ Շվեդիան կկարողանա միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին, եթե կատարի հակաահաբեկչական պայքարում ստանձնած իր պարտավորությունները, որոնք բխում են անցյալ տարվա հունիսին ստորագրված Մադրիդյան հուշագրից։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «ТАСС»-ին, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Յաշար Գյուլերը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների նախարարների հանդիպման արդյունքներով։

«Մենք մեր դաշնակիցներին տեղեկացրել ենք, որ Ստոկհոլմի հետ մեր երկկողմ բանակցություններում հայտարարել ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանն աջակցելու մասին, և որ Շվեդիան եռակողմ հուշագրում ամրագրված պարտավորությունների կոնկրետ կատարմամբ կկարողանա Ֆինլանդայի նման միանալ ՆԱՏՕ-ին»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում