Հասարակական

Երևանում տուն է այրվել

1 րոպեի ընթերցում

Երևանում տուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 16-ին, ժամը 19։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակով փողոցում այրվում է տուն։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ոչ թե Խուդյակով, այլ Դավիթ Մալյան փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 20։10-ին: Այրվել է տունը՝ մոտ 90 քմ։

001.jpg (841 KB)

002.jpg (697 KB)

003.jpg (656 KB)

004.jpg (472 KB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում