Ստեփան Սարգսյանի ըմբշամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը 3 ոսկի է նվաճել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Միկա» մարզահամալիրում ընթացող Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի միջազգային մրցաշարի մրցումային հերթական օրը Հայաստանը նվաճել է 3 ոսկե մեդալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցումային երկրորդ օրը կայացան մի քանի քաշային կարգերի եզրափակիչները: Հայաստանի հավաքականից ոսկե մեդալակիրներ դարձան Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը և Արման Անդրիասյանը: Մրցաշարի փոխչեմպիոն է դարձել Հրայր Ալիխանյանը և բրոնզե մեդալ է նվաճել Մեջլում Մեջլումյանը:

Հունիսի 15-17-ը ՀՀ Կառավարության աջակցությամբ Երևանի «Միկա» մարզադահլիճում անցկացվում է Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի եռակի գավաթակիր, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ազատ ոճային ըմբիշ Ստեփան Սարգսյանի անվան Գավաթի 25-րդ խաղարկությունը:

Մրցաշարին մասնակցում են ավելի քան 15 երկրի ըմբիշներ: Սահմանված է մրցանակային ֆոնդ՝ հաղթող ըմբիշը կստանա 3000 ԱՄՆ դոլար, արծաթե մեդալակիրը` 2000, իսկ բրոնզե մեդալակիրը՝ 1000 ԱՄՆ դոլար: Նույնքան կստանա նաև չեմպիոնի մարզիչը:

Մրցումները նախընտրական են Սերբիայում կայանալիք Օլիմպիական վարկանիշային ԱԱ–ի համար: Հայաստանից մասնակցում են բոլոր անվանի ըմբիշները:

Հայերեն Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է