Հասարակական

ՀԲ-ի հետ քննարկվել են թվայնացման միջոցով ՀՀ ՔԿ հակակոռուպցիոն կառուցակարգերը զարգացնելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

ՀԲ-ի հետ քննարկվել են թվայնացման միջոցով ՀՀ ՔԿ հակակոռուպցիոն կառուցակարգերը զարգացնելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Համաշխարհային բանկի մասնագիտական խմբին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման միջոցով ՀՀ քննչական կոմիտեի գործառույթների արդյունավետության բարձրացման և հակակոռուպցիոն մեխանիզմների կատարելագործման հնարավորությունները, դրանց ուղղված համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու հնարավորությունները։

«Արսեն Այվազյանը նշել է, որ ՀՀ քննչական կոմիտեն՝ որպես ՀՀ-ում նախաքննություն իրականացնող ամենամեծ մարմին, մեծապես կարևորում է նախաքննության ընթացքում թվային գործիքների ներդրման գործընթացը, և շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին այս ոլորտում ցուցաբերած աջակցության համար:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ՀԲ մասնագետներին մանրամասն ներկայացրել է նախաքննության թվայնացման, քրեական վարույթներով առավել արդյունավետ քննությունների համար նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված օրենսդրական բարեփոխումները և Համաշխարհային բանկի աջակցությամբ մինչ այժմ դրանց կենսագործման ուղղությամբ կատարված աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ՀԲ մասնագիտական խմբի անդամները նշել են, որ Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակելու համագործակցությունը դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում՝ նպաստելով կառավարման տարբեր ոլորտներում թվային տեխնոլոգիաների զարգացման միջոցով հանրային ծառայությունների մատուցման որակի բարձրացմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում