Պակիստանը և Իրանը քաղաքական խորհրդակցություններ կանցկացնեն 2021 թ.-ից ի վեր առաջին անգամ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանը և Իրանը հունիսի 17-18-ը Թեհրանում կանցկացնեն երկկողմ քաղաքական խորհրդակցությունների 12-րդ փուլը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հաղորդել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մումթազ Զահրա Բալոչը։

«Պատվիրակները կքննարկեն Պակիստանի և Իրանի երկկողմ հարաբերությունների բոլոր կողմերը, որոնք ընդգրկում են քաղաքականության, տնտեսության, առևտրի և ներդրումային համագործակցության հարցերը, փոխգործակցությունը սահմանային անվտանգության, կրթության, կլիմայի փոփոխության և մշակույթի ոլորտներում», - մեջբերել է պաշտոնյայի խոսքերը ARY News հեռուստաալիքը։

Կողմերը նաև կքննարկեն իրադրությունն Աֆղանստանում, Քաշմիրում, իրանասաուդական դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնումը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը։

Պակիստանի պատվիրակությունը կգլխավորի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ասադ Մաջիդ Խանը, իրանական կողմը կներկայացնի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալի Բաղերի Քանին։

Պակիստանի և Իրանի միջև քաղաքական խորհրդակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերին Իսլամաբադում:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս