Տարածաշրջանային

Իրանի նախագահը հանդիպել է Կուբայի ղեկավարի հետ. կողմերը 6 համաձայնագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը հանդիպել է Կուբայի ղեկավարի հետ. կողմերը 6 համաձայնագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի նախագահ Ռաուլ Կաստրոն Հավանայի հեղափոխության պալատում ընդունել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին: Իրան-Կուբա տնտեսական ֆորումի բացման ժամանակ Ռայիսին հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են մի քանի ուղղություններում՝ չնայած տնտեսական պատժամիջոցներին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը:

Իրանի և Կուբայի բարձրաստիճան պաշտոնյաները երւկու նախագահների ներկայությամբ ստորագրել են համագործակցության 6 փաստաթղթեր, որոնք վերաբերում են դատական, համապարփակ քաղաքական համագործակցության, մաքսային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին:

Իրանի նախագահ Ռայիսին հնգօրյա այցով գտնվում է Լատինական Ամերիկայի երկրներում: Կուբան նրա վերջին կանգառն է: Կուբայից առաջ Ռայիսին եղել էր Վենեսուելայում և Նիկարագուայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում