Հասարակական

Վկայական չունեցող վարորդն ավտոմեքենայում հրացան և 79 փամփուշտ էր պահում. ճանապարհային ոստիկանների բացահայտումը

1 րոպեի ընթերցում

Վկայական չունեցող վարորդն ավտոմեքենայում հրացան և 79 փամփուշտ էր պահում. ճանապարհային ոստիկանների բացահայտումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի ծառայողները հունիսի 14-ին, առանց համապատասխան փաստաթղթերի ավտոմեքենա վարելու համար, ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «ՎԱԶ-2121» մակնիշի մի մեքենա:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, բաժնում 38-ամյա վարորդը մեքենայից ներկայացրել է «Վեպր-1 Վ» տեսակի 7,62 տրամաչափի հրացան, փամփշտակալ՝ լիցքավորված 7,62 տրամաչափի 5 փամփուշտներով, և 7,62 տրամաչափի 74 փամփուշտ:

«Պարզվել է նաև, որ վարորդը զրկված է վարորդական իրավունքի վկայականից, իսկ «ՎԱԶ-2121»-ի համարանիշերով հաշվառված է այլ ավտոմեքենա, և այդ համարանիշերը ճանաչված են որպես կորցրած համարանիշեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում