Հասարակական

Բելառուսի իրավապահների կողմից վարժանքներից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում 

1 րոպեի ընթերցում

Բելառուսի իրավապահների կողմից վարժանքներից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բագրատաշենի սահմանային անցակետում հունիսի 14-ին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 22-ամյա Իլյա Ց.-ն, որն ապրիլի 4-ից Բելառուսի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր Բելառուսի քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (Պահեստազորայինների վարժանքներից խուսափելը) մեղադրանքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում